Ինքնամեկուսացումից հետո

Վստահ եմ, որ ինքնամեկուսացումից հետո ոչինչ առաջվանը չի լինելու: Այս երկար բանտարկության ընթացքում առիթ ունեցա մտածելու արած-չարածի մասին, այլ աչքով նայելու ամեն ինչին: Պետք է գնահատենք մեզ տրված ամեն մի օրը, օգտագործել ամեն հնարավորություն լավ ու բարի գործեր անելու համար: Այս օրերի ամենամեծ կորուստս համարում եմ տատիկ պապիկներիս չայցելած օրերը, որը կլրացնեմ առաջին իսկ հնարավորության դեպքում: Չեմ այցելել , քանի որ մտածել եմ իրենց առողջության մասին, բայց իհարկե կարոտն անսահման մեծ է: Մի հայացք ետ գցելով հասկանում եմ , որ ամեն ինչ դեռ առջևում է …. Եղեք առողջ։

Оставьте комментарий