Հովհաննես Թումանյան

Լոռեցիների անունից

Մենք, լոռեցիներս, չենք հարձակվում ու չենք կռվում ոչ մեկի հետ և ոչ մի կողմի վրա, որովհետև, եթե

ուժեղ ենք — անիրավություն է, եթե թույլ ենք — հիմարություն է։

Մենք պահպանում ենք խաղաղություն և հաշտություն, դրա համար բարձրացնում ենք սպիտակ դրոշակ և կոչ ենք անում մեր հարևան թուրքերին էլ մեզ հետ միասին պահել խաղաղությունը։ Եվ երդվում ենք միշտ մաքուր ու բարձր պահել մեր սպիտակ դրոշակը։

Իսկ եթե նրանք մեզ չեն լսիլ և կհարձակվեն մեր գյուղերի վրա — կաշխատենք պետական ուժով դրա առաջն առնել, և եթե այդ անկարելի եղավ, մենք ինքներս դուրս կգանք նրանց դեմ և անխնա, բայց այնուամենայնիվ դարձյալ չենք գնալ նրանց գյուղերի վրա։

Վերլուծություն

Իմ կարծիքով այս հոդվածի միջի ամենա լավ միքտքն էր <<ուժեղ ենք — անիրավություն է, եթե թույլ ենք — հիմարություն է>>։Լոռեցիները շատ համբերատեր են, բայց եթե թշնամիները հարձակվեին նրանց վրա նրանք թույլ չեն տա նվաստացնել իրենց նրանք ամեն քայլի կգնան բայց չէին տա իրենց հողը։Իմ կարծիքով Թումանյանը այս հոդվածով ուզում էր ասել, որ Լոռեցիները թասիբով են, կլենեն ու կմնան։

Оставьте комментарий