Հովհաննես Թումանյան

Լոռեցիների անունից

Մենք, լոռեցիներս, չենք հարձակվում ու չենք կռվում ոչ մեկի հետ և ոչ մի կողմի վրա, որովհետև, եթե

ուժեղ ենք — անիրավություն է, եթե թույլ ենք — հիմարություն է։

Մենք պահպանում ենք խաղաղություն և հաշտություն, դրա համար բարձրացնում ենք սպիտակ դրոշակ և կոչ ենք անում մեր հարևան թուրքերին էլ մեզ հետ միասին պահել խաղաղությունը։ Եվ երդվում ենք միշտ մաքուր ու բարձր պահել մեր սպիտակ դրոշակը։

Իսկ եթե նրանք մեզ չեն լսիլ և կհարձակվեն մեր գյուղերի վրա — կաշխատենք պետական ուժով դրա առաջն առնել, և եթե այդ անկարելի եղավ, մենք ինքներս դուրս կգանք նրանց դեմ և անխնա, բայց այնուամենայնիվ դարձյալ չենք գնալ նրանց գյուղերի վրա։

Վերլուծություն

Իմ կարծիքով այս հոդվածի միջի ամենա լավ միքտքն էր <<ուժեղ ենք — անիրավություն է, եթե թույլ ենք — հիմարություն է>>։Լոռեցիները շատ համբերատեր են, բայց եթե թշնամիները հարձակվեին նրանց վրա նրանք թույլ չեն տա նվաստացնել իրենց նրանք ամեն քայլի կգնան բայց չէին տա իրենց հողը։Իմ կարծիքով Թումանյանը այս հոդվածով ուզում էր ասել, որ Լոռեցիները թասիբով են, կլենեն ու կմնան։

Ես եմ

Արդեն երեք տարի է՝ ուսանում եմ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ուր ամեն ինչ տարբեր է ու զարմանալի: Սկզբում ինձ համար խորթ էր անգամ դասարանների ընդանուր լինելը, բայց հետո զգացի, թե դա որքան նպաստեց իմ՝ մտքի կապանքներից ազատվելուն. ես սկսեցի նկատել աշխարհն իր բազմազանությամբ: Ընկերներիս մեջ օր օրի հայտնաբերում էի դրական շատ հատկանիշներ և շուտով մտերմացա շատերի հետ , նոր դպրոցում այլևս խորթ չէր. ես մենակ չէի, այստեղ ուսուցիչները ևս անընդհատ ջանքեր են թափում բոլորիս մեջ լավագույնը որակները պեղելու-գտնելու ու զարգացնելու, երբեք չեն սահմանափակում մեր ազատությունը:

Եվ ծնվեցին իմ առաջին անուրջները, ծնվեցին ու թևեր առան: Ես հասկացա, որ այս լայնարձակ աշխարհում իմ տեղը իմ հայրենիքում է, ու ես կդառնամ այդ երկիրը շենացնողներից մեկը , նրա զինվորն ու նրա լուսավոր ապագան կերտողը:

Ճանաչում ես հայրենիքդ, երբ ոտք ես դնում այն բոլոր տարածքներում, որ դարեր շարունակ քո պապերի, քո նախնիների կողմից սրբացվել և չեն զիջվել թշնամուն, այլ կառուցապատվել են, թանկ ու անգնահատելի դարձել տարբեր ժամանակներում ստեղծված կոթողներով՝ եկեղեցիներով, վանքերով, մատուռներով ու տաճարներով: Շնորհակալ եմ մեր տնօրենությանն ու ուսուցիչներին, որ հաճախ են կազմակերպել արշավներ ու էքսկուրսիաներ՝ բարեխղճորեն ճանաչել տալով մեր հայրենիքի՝ մեզ համար այնքան թանկ , բայց մեզ դեռևս անծանոթ վայրերը: Երբեք չեմ մոռանա Արցախ կատարած մեր ճամփորդությունը: Հիմա մտածում եմ՝ ինչքան բան կորցրած կլինեի, եթե ինչ-որ պատճառով բաց թողնեի այդ օրերին: Օրերի ընթացքում տարիների հասունություն ձեռի բերեցի:
Ես սիրեցի, շատ սիրեցի իմ նոր դպրոցը, այն ինձ համար դարձավ ամենամոտ հարազատի նման: Հիմա երբ հասկանում եմ, որ այս հեքիաթային կյանքը մի քանի ամիս անց իբրև սրտաբուխ մեղեդի ավարտվելու է, որովհետև արդեն վերջին ակորդներն են հասնում իմ պատանի զգայարաններին, թախծում եմ շատ: Թախծում եմ շատ, բայց հուսով եմ, որ ամեն ավարտ, մի ուրիշ նորի սկիզբ է, մի ուրիշ նորի ծնունդ , իսկ ես նորի հետ կապված երազանքներ ունեմ, դրանք այստեղ են ծնվել՝ իմ նոր ու հարազատ կրթօջախում:
Չեմ ուզում երկար գրել ձեռքբերումներիս ու հաջողություններիս մասին, տեսնողը տեսել ու տեսնում է: Հետո՞…Իսկ հետո-ն հետո կերևա. Դեռ կլսեք, դեռ կտեսնեք…

Ես եմ

Արդեն երեք տարի է՝ ուսանում եմ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ուր ամեն ինչ տարբեր է ու զարմանալի: Սկզբում ինձ համար խորթ էր անգամ դասարանների ընդանուր լինելը, բայց հետո զգացի, թե դա որքան նպաստեց իմ՝ մտքի կապանքներից ազատվելուն. ես սկսեցի նկատել աշխարհն իր բազմազանությամբ: Ընկերներիս մեջ օր օրի հայտնաբերում էի դրական շատ հատկանիշներ և շուտով մտերմացա շատերի հետ , նոր դպրոցում այլևս խորթ չէր. ես մենակ չէի, այստեղ ուսուցիչները ևս անընդհատ ջանքեր են թափում բոլորիս մեջ լավագույնը որակները պեղելու-գտնելու ու զարգացնելու, երբեք չեն սահմանափակում մեր ազատությունը:

Եվ ծնվեցին իմ առաջին անուրջները, ծնվեցին ու թևեր առան: Ես հասկացա, որ այս լայնարձակ աշխարհում իմ տեղը իմ հայրենիքում է, ու ես կդառնամ այդ երկիրը շենացնողներից մեկը , նրա զինվորն ու նրա լուսավոր ապագան կերտողը:

Ճանաչում ես հայրենիքդ, երբ ոտք ես դնում այն բոլոր տարածքներում, որ դարեր շարունակ քո պապերի, քո նախնիների կողմից սրբացվել և չեն զիջվել թշնամուն, այլ կառուցապատվել են, թանկ ու անգնահատելի դարձել տարբեր ժամանակներում ստեղծված կոթողներով՝ եկեղեցիներով, վանքերով, մատուռներով ու տաճարներով: Շնորհակալ եմ մեր տնօրենությանն ու ուսուցիչներին, որ հաճախ են կազմակերպել արշավներ ու էքսկուրսիաներ՝ բարեխղճորեն ճանաչել տալով մեր հայրենիքի՝ մեզ համար այնքան թանկ , բայց մեզ դեռևս անծանոթ վայրերը: Երբեք չեմ մոռանա Արցախ կատարած մեր ճամփորդությունը: Հիմա մտածում եմ՝ ինչքան բան կորցրած կլինեի, եթե ինչ-որ պատճառով բաց թողնեի այդ օրերին: Օրերի ընթացքում տարիների հասունություն ձեռի բերեցի:

Ես սիրեցի, շատ սիրեցի իմ նոր դպրոցը, այն ինձ համար դարձավ ամենամոտ հարազատի նման: Հիմա երբ հասկանում եմ, որ այս հեքիաթային կյանքը մի քանի ամիս անց իբրև սրտաբուխ մեղեդի ավարտվելու է, որովհետև արդեն վերջին ակորդներն են հասնում իմ պատանի զգայարաններին, թախծում եմ շատ: Թախծում եմ շատ, բայց հուսով եմ, որ ամեն ավարտ, մի ուրիշ նորի սկիզբ է, մի ուրիշ նորի ծնունդ , իսկ ես նորի հետ կապված երազանքներ ունեմ, դրանք այստեղ են ծնվել՝ իմ նոր ու հարազատ կրթօջախում:

Չեմ ուզում երկար գրել ձեռքբերումներիս ու հաջողություններիս մասին, տեսնողը տեսել ու տեսնում է: Հետո՞…Իսկ հետո-ն հետո կերևա. Դեռ կլսեք, դեռ կտեսնեք…

Քառօրյա պատերազմ

Քառօրյա պատերազմ

2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ: Թե ռազմական գործողությունների ծավալով եւ թե կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ունեցածը իրապես էլ պատերազմ էր: Կրկին անգամ արձանագրելու համար փաստը նշենք, որ ադրբեջանական կողմն այս պատերազմի մեջ մտավ նախապես ունենալով մի շարք առավելություններ: Այդ առավելություններն էին նախաձեռնված գործողությունների մանրակրկիտ ծրագրված լինելը՝ հարձակման հանկարծակիությունը (անկախ նրանից թե հայկական կողմը, ինչ չափով տվյալներ հայթայթած կլիներ հնարավոր հարձակման մասին): Հակառակորդ կողմը բախման մեջ էր մտնում ներգրավելով մեծաքանակ ռազմական տեխնիկա եւ մարդուժ, ձեռքին ունենալով գործողությունների պլան, որոնք նրան ընձեռում էին թելադրողի դեր՝ առնվազն սկզբնական որոշակի ժամանակահատվածում: Ի դեպ նկատենք, որ երկու կողմերի կուտակած տեխնիկական ներուժի պայմաններում ավելի հավանականը հենց կարճաժամկետ գործողություններն են, որոնք պատճառելով աննախադեպ մարդկային ու միջոցների կորուստ, կարճ ժամանակում կարող են արձանագրել շոշափելի արդյունքներ: Մյուս չակերտավոր առավելությունն այն է, որ ադրբեջանական արկածախնդիր ղեկավարությունը պատրաստ է փոքր հաջողությունների դիմաց անգամ զոհաբերել մարդկային եւ այլ կորուստներ, այն դեպքում երբ հայկական կողմը միշտ էլ կաշկանդված է հատկապես մարդկային մեծ կորուստներ չունենալու մտահոգությամբ:

Արժե հիշել, որ հայր Ալիեւը նման արկածախնդրության դիմեց 1993 թվականի դեկտեմբերին, այն ժամանակվա շփման գծի ողջ երկայնքով անակնկալ նախաձեռնելով լայնածավալ հարձակում: 93-ին ադրբեջանական կողմին հաջողվեց ճակատի տարբեր տեղանքներում շոշափելի առաջխաղացում ունենալ, ինչպես եւ հայկական կողմին պատճառել մեծաթիվ զոհեր: Ծանր ու դժվարին այդ դիմակայության ժամանակ մեկ-մեկուկես ամիս անց միայն հայկական կողմին հաջողվեց շրջել իրավիճակը եւ դանդաղորեն հակահարձակում ծավալել: Մարտ-ապրիլը հայկական զինուժի ակնհայտ հաջողությունների ժամանակահատվածն էր, որից հետո հակառակորդը դիմեց զինադադարի խնդրանքով՝ ինչն էլ ամրագրվեց 1994 թվականի մայիսի 12-ի Բիշկեքի համաձայնագրով:

Ադրբեջանն այն ժամանակ ծանր հատուցեց ձեռնարկած արկածախնդրության համար, սակայն հայկական կողմն էլ կարողացավ շտկել սահմանագիծը, հարյուրավոր հայորդիների նահատակության գնով:

Որդի Ալիեւի ձեռնարկած հարձակումը, հիտլերյան հայտնի «բլից-կրիգի» օրինակով, դարձյալ մարդկային կորուստների առումով ծանր հետեւանքներ ունեցավ (իհարկե ոչ նախորդի չափով), ինչն անխուսափելի է ներկայիս ռազմատեխնիկական հնարավորությունների պայմաններում: Փաստ է, սակայն, որ հակառակ ադրբեջանական կողմի ունեցած առավելություններին հայկական կողմին հաջողվեց թշնամուն կանգնեցնել՝ գրեթե թույլ չտալով նրան առաջանալու դեպի հայկական տարածքներ , ինչն իր հերթին կմեծացներ կորուստների ծավալն ու կշիռը:

Նոր տնտեսական քաղաքականունությունը

Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)

Տնտեսության վերականգնումը

Քաղաքացիական կռիվների ավարտից հետո Խորհրդային Հայաստանը ձեռնամուխ եղավ քայքայված տնտեսության վերականգնման գործին։ Դրան ծառայելու եկավ Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)։ Այն իրականացվել էր Ռուսաստանում 1921 թ., այն բանից հետո, երբ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը ճգնաժամային իրադրություն էր ստեղծել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնագավառներում։

Նէպը տնտեսական միջոցառումների համակարգ էր, որտեղ կենտրոնականը պարենային հարկն էր։ Նէպով հնարավորություն, նյութական խթաններ էին ստեղծվում շուկայական հարաբերությունների հիման վրա տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու համար։ Շուկայի միջոցով աշխուժանալու էին ապրանքադրամական հարաբերությունները արդյունաբերության ու գյուղատնտեսության՝ քաղաքի ու գյուղի միջև։ Նէպի վերջնական նպատակն էր, ըստ Վ. Լենինի, հասնել սոցիալիզմի կառուցմանը։

Հայաստանում նէպին անցումը տեղի ունեցավ աստիճանաբար։ 1921թ. գարնանը և ամռանն ընդունվեցին մի շարք դեկրետներ, իսկ հունիսին ընդունվեց որոշում պարենհարկի մասին։ Նէպը նյութական շահագրգռություն էր տալիս գյուղացուն և բոլոր մյուս արտադրողներին՝ ազատորեն տնօրինելու արտադրանքը և վաճառքը։

Տնտեսական շահագրգռությունն արտահայտություն էր գտնում հարկային քաղաքականության մեջ։ Սահմանված հարկը վճարելուց հետո մնացած բերքը գյուղացին տնօրինում էր ազատորեն։ Հարկման հիմքում դրված էր եկամտային սկզբունքը։ Հարկը բարձրանում էր ըստ եկամտի ծավալի մեծության, իսկ չքավորներն ազատվում էին հարկից։

Հողային հարցը

Հողի մասին դեկրետն ընդունվեց 1920թ. դեկտեմբերի 28-ին։ Այդ դեկրետի, ապա 1923 թ. ընդունված հողային օրենսգրքի համաձայն բռնագրավվեցին կալվածատիրական հողերը, կատարվեց բոլոր հողերի ազգայնացում։ Այնուհետև դրանք բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև, որոնց ընդհանուր թիվը 1920-ական թվականների վերջին հասնում էր շուրջ 180 հազարի։

Հայաստանում կալվածատիրությունը տարածված չէր, ուստի խորհրդային իշխանության հողային բարենորոգումները քիչ չափով ավելացրին գյուղացու հողաբաժինը։

Հողային հարցի լուծման կարևոր խնդիրներից էր մեծաթիվ գաղթական բնակչության ապահովումը, որը լրացուցիչ դժվարություն էր ստեղծում առանց այն էլ հողասակավ երկրի համար։ Ստեղծված պայմաններում հողով բավարարվեցին ոչ բոլոր գյուղացիները։ 1929թ. ավելի քան 40 հազար գյուղաբնակներ շարունակում էին մնալ հողազուրկ։

Խորհրդային օրենքներով հողը գյուղացուն ամրագրվում էր ձրի և պարբերական վերաբաժանման սկզբունքով։ Խորհրդային իշխանությունն անհատական տնտեսությունը դիտում էր որպես ժամանակավոր երևույթ, քանի դեռ չէր նախապատրաստվել անցումը սոցիալիստական տնտեսություններին։Հայաստանի տնտեսության վերականգնմանը նպաստում էր նաև Ռուսաստանի օգնությունը։ Առաջին օգնությունը ստացվեց 1921 թ. մարտին, երբ ինքնաթիռը Հայաստան փոխադրեց 47 կիլոգրամ ոսկի։ Այն օգտագործվեց Իրանից հաց գնելու համար։ Հայաստանի ստացած օգնության գումարը կազմեց 3,5 միլիոն ռուբլի ոսկով։ Ռուսաստանը օգնություն էր ցույց տալիս կադրերով և այլ միջոցներով։ Շարունակվում էր Մերձավոր Արևելքում Օգնության ամերիկյան կոմիտեի (Ամերկոմ) կողմից ցուցաբերվող բարեգործական օգնությունը։ Ամերկոմի մանկատներում սնվում և ուսում էին ստանում հազարավոր որբ երեխաներ՝ ցեղասպանության զոհերի վերապրողներ։ Ամերկոմի մարդասիրական գործունեությունը տևեց մինչև 1920-ական թվականների վերջը՝ երեխաների չափահաս դառնալը։Նէպի և մյուս միջոցառումների շնորհիվ վերա¬կանգնվեցին գյուղատնտեսությունը և արդյունաբե¬րությունը։ 1928թ. Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան՝ 1913թ. մակարդակին։Ցավոք, հետագա տարիներին նոր տնտեսական քա¬ղաքականությունը չշարունակվեց, որի պատճառով գյու¬ղատնտեսության հետագա զարգացումը մեծապես խաթարվեց։Հայաստանի տնտեսական շինարարության գործում մեծ աշխատանք կատարեց Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան, 1881-1937), որը շնորհալի տնտեսական գործիչ էր։

Գուրգեն Մահարի <<ծախկած փշալարեր>>

  • ի՞նչ պայմաններում և ինչպե՞ս է պատկերված վիպակի հերոսների կյանքը

Հերոսների կյանքը անցնում էր բանտում։ Նրանք այնտեղ ստորացվում էին, կատարում տաժանակիր աշխատանքներ այդ թվում նաև ամառվա շոգ եղանակին զբաղվում էին անտառահատությամբ, նրանց կերակրում թին շատ աղի ձուկ և չէին թողնում ջուր խմել։ նրանցից որոշին կարողանում է փրկել Աշոտ դային ով ստեղծում է բրուտագորմական խմբակ և Գուրգեն մահարուն վերցնում այդ խմբակ։

  • պատմաքաղաքական ի՞նչ պայմանների բերումով ազնիվ մարդիկ հորջորջվեցին «ժողովրդի թշնամի» և կա՛մ աքսորվեցին, կա՛մ գնդակահավեցին

Նպատակը մեղայական կորզելն է։ Աբսուրդայինն այն է, որ այդ մարդկանցից շատերը անվանի հեղափոխականներ և կուսակցական գործիչներ են։ Նրանց հետապնդում են այն նույն հեղափոխության անունից, որի համար նրանք մաքառել են։

Մեծերը կոմիտասի մասին

Ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսի

«Հանճարեղ հայր Կոմիտաս: Խոնարհվում եմ ձեր երաժշտական հանճարի առջև: Եթե Կոմիտասը միան «Անտունի» գրեր, դա բավարար կլիներ, որպեսզի մեծ գեղանկարիչ համարվեր։ Իմ կարծիքով, Կոմիտասը հայտնություն է, ամենաուշագրավ երևույթը երաժշտական աշխարհում»:

Սովետական հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Կաբալևսկի

«Կոմիտասը ծնվել է հայկական հողում և մեծացել իր ժողովրդի հանճարով: Կոմիտասի ստեղծածը Հայաստանի հպարտությունն է, նրա արվեստը: Սակայն, ինչպես ցանկացած ուշագրավ երևույթ, Կոմիտասը ևս միայն իր ազգին չի պատկանում: Նա բոլոր ազգերին է պատկանում, մեր դարաշրջանին»:

Մարտիրոս Սարյան

Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝ պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով….

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Զարյանի Արա Գեղեցիկ դիցապատմական ողբերգության նյութը վերձվել է Մովսես Խորենացու հայոց պատմությունից։ Այն բաղկացած է 5 արարից՝ Հայկյան աղեղ, Շամիրամ, հայոց աշխարհ, Նուարդ, Հարալեզներ։ Ասորեստանի գահակալ Նինոսի հետ դաշինք կնքելու նպատակով Արա Գեղեցիկը մեկնում է Նինվե դատարկաձեռն չի գնում հետը տանում է թանկագին ընծաներ, որոնք դուր չեն գալիս Շամիրամին: Նա ասում է, որ դրանք իբրև ընծա գեղեցիկ են, բայց իբրև հարկատվություն շատ չնչին են։ Հրապուրվելով Արայի գեղեցկությամբ Շամիրամը պահանջում է, որ Արան ամուսնանա իր հետ և դառնա Հայաստանի և Ասորեստանի թագավոր։ Շամիրամի առաջարկին Արան բարեհաճորեն է մոտենում, որովհետև հրապուրվել էր նրա գեղեցկությամբ: Զայրանում է արքայամայրը, պահանջում մերժել առաջարկը, սական Նուարդը փորձում է շտկել իրավիճակը ասելով, որ անեծք պետք չէ, թող Արան գնա, բայց, երբ վերադառնա ինքը նրան կվողջունի որպես քույր։ Իրար հաջորդող պատգամավորներից մեկը Արային հաղորդում է Շամիրամի պատգամը, եթե նա չհամաձայնվի և չընդունի առաջարկը այնժամ կարժանանա ոչ թե Շամիրամի կողքին նստելու բախտին, այլ կկանգնի նրա առջև իբրև շղթայակապ գերի։ Արան վերջապես սթափվում է երազներից և պատրաստվում պատերազմին։

Գործողություններին մասնակցում է 25 հերոս, որոնցից մի քանիսը՝ Արա գեղեցիկը, Շամիրամը, Նինոսը, նրանց որդին Նինուասը, Նուարդը, պատամական անձնավորություններ են, կան նաև վիպերգում։ Արան հայրենիքի, հայրենասիրության խորհրդանիշ է, իսկ Նուարդը հայ կնոջ խոհեմ, հավասարակշիռ, համբերատար ոգու խորհրդանիշ է։

Վարժություններ

Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը 

Գոմէշ, մթընկա, լուսընկա, որթակոտոր, զարթուցիչ, նշդարենի, հանդիպակած, հովասուն, ընդիմակաց, օրորել, առէջաթել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարթ, միջօրե, ճրագալույծ, ծեծկռտուք, աղցան, աքսոր, հովերգություն, Աքիլլես, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղեեղատ։

  1. Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով

Հարավ(արևմտյան), սերնդե(սերունդ), հինգից (յոթ), չորս(գլխանի), կուժ(կոտրուկ), բառ(գիրք)։

Հարավարևմտյան, սերնդեսերունդ, հինգից յոթ, չորս գլխանի, կուժկոտրուկ, բառգիրք։

  1. Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
    նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմողորմելի, խրամատ։

Նիրհել-քնել-ննջել-մրափել
վախենալ-զարհուրել-երկյուղել
տխմար-տգետ-բթամիտ
փոս-վիրապ-խրամատ

4. Ընտրիր դաժան բառի հոմանիշները.

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

Անագորույն, ժանտ, դժնի, դժխեմ, բիրտ, անողորմ։

  1. Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
    անթաքույց, , վեհանձն, բացահայտ, ճաշկերույթ, հեղհեղուկ, հրավերք, տմարդի, հեղեղատ։

    անթաքույց-բացահայտ
    ճաշկերույթ–հրավերք
  2. Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
    շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։
  3. Առանձնացրու հականիշների զույգերը.
    սեր, աստիճանաբար, անվարժ, ատելի, լավ, միանգամից, միշտ, փորձառու, բնավ, հոռի։

    աստիճանաբար–միանգամից
    անվարժ–փորձառու
     լավ–հոռի
    միշտ–բնավ
  4. Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
    Հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել
  5. ձի նստել-հեծնել, տառապել-հեծել, հեկեկալ-հեծկլտալ, դեգերել-հածել

10. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր-միասին երկար ճանապարհ գնացող

դանակը ոսկորին հասնել —   համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ -ձեռ առնել

11.Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել
դ) համաձայնության գալ

12.Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).

ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։

13. Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
գայլուկ, ցանցկեն, բալլալխեթ, տուն, շուտափույթ, բարձիչ, թույլ։

14.Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.

սիրասուն, անողջախոհ, նետահարում (հար), լուսաշող, , բծախնդիր, քաջազն չունևոր (ուն), զառամյալ, խցիկ, կառապան։

15.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալար, (հով+ար(անել), հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

16. Ընդգծիր բարդ բառերը. առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր,, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղայսօր։

17. Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի, բանտարկյալ։

18. Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, , տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

19. Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.
ա) խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել
բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել
դ) հակառակորդ = հակ+նռ+ակ+որդ

20. Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն-առաջ-ն-ություն առ+աջ+ին+ություն
բ) հետախուզել-հետ-ա-խույզ-ել
գ) հետաքննչական-հետ-ա-քնին-իչ-ական
դ) հայելազարդ-հաել+-ա-զար

21. Ընդգծիր հապավումները.
ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, բանավան, շինհրապարակ, , պետեկամուտ։