Իմ ժամանակը
Իմ ժամանակի մեջ գրաֆիկի ակնհայտ փոփոխություններ կան նաև կա սահմանափակումներ: Սակայն փորձում եմ ամեն ինչ անել որպեսզի չձանձրանամ ՝ պարապում եմ մաթեմատիկա, ընթերցում եմ, նաև հետեվում սոցիալական ցանցերի տեղեկատվությունից երկրի համաճարակային իրավիճակներին: Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, այդ իսկ պատճառով մեր բոլորիս գործողությունները սահմանափակվել է:
Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի «Ծիածան» ժողովածուի մասին, գրի՛ր բլոգումդ:
Կյանքի ու երազի սահմանագծերի ճշտման և իր վերջնական կողմնորոշումը տեւական մաքառումներով պարզելու ընթացքում Չարենցը գրում է «Ծիածանը»(1917) ժողովածուն, որով ավարտվում է առաջին գրքից եկող սիրո ու մահվան պատմությունը:
<<Ծիածան>> շարքը նվիրված է եղել Կարինե Քոթանջյանին, Չարենցի սրտում հավետ է եղել նա, անգամ երբ ուրիշի հետ է ամուսնացել նա մտքով և հոգով ցանկացել է լինել Կարինեի հետ:
«Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է:
Խորհրդապաշտական բանարվեստի միջոցներով բանաստեղծը երանգավորում է իր երազները եւ «Կապույտը», «Ոսկին», «Մանուշակագույն» բաժանումով ստեղծում երազների գունային մի աշխարհ: Այդ աշխարհի հերոսուհին դարձյալ տխրադալուկ աղջիկն է, որն այստեղ կերպավորվում է լուսամփոփի նմանվող աղջկա նկարագրով: Այդ աղջիկն ունի աստվածամոր աչքեր, թափանցիկ է ու կապույտ:
Կարդա՛ Կապույտի, Ոսկու, Մանուշակագույնի շարքերը, բացահայտի՛ր կապույտ, ոսկեգույն, մանուշակագույն գույների խորհուրդը այս ժողովածուի մեջ: Նշի՛ր, թե ի՞նչ գիտես այս գույների խորհրդի, նշանակության մասին ընդհանրապես:
Չարենցի հայտնի շարքերից մեկն է: <<Ծիածան>> շարքը նվիրված է եղել Կարինե Քոթանջյանին, Չարենցի սրտում հավետ է եղել նա, անգամ երբ ուրիշի հետ է ամուսնացել նա մտքով և հոգով ցանկացել է լինել Կարինեի հետ:
Չարենցը իր այս շարոքում ունի 3 գույն, որոնք նկարագրում են իր և Կարինե Քոթանջյանի հարաբերությունները: 3 գույներն են՝
Կապույտ- Չարենցը կապույտ գույնը ընկալում էր, որպես պարզություն, խաղաղություն, հանգստություն, դա երևում է այս տողում՝
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր, Կապույտը — թախիծ. Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր, Ու հստակ, ու ջինջ:
Ոսկեգույն- բոլորիս մեջ տպովորված է, որ ոսկին իրենից հարստություն, թանկարժոքություն, ամենալավ բաներն է խորհրդանշում, Չարենցի մոտ նույնպես դա ոսկի ժամանակաշրջան էր:
Մանուշակագույն- այս գույնը թախիծն է, մթուույունը, ավարտը, մարումը դա երևում է այս քառատողում՝
Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, վերլուծի՛ր՝ բնութագրելով հերոսին:
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
ունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի, –»
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար –
Խոսքեր չկային, ու արեւ չկար …
1915
Մի ամբողջ սերնդի հոգեբանություն խաթարվում է, սերունդ ում չէր հասկանում ոչ ոք, և ինչպես բանաստեղծն է ասում՝ «հեգնել նրանց կարոտները հրկեզ» : Երիտասարդ սերունդը խոր ողբերգություն է ապրում, որը ծնվում է նրանց երազների ու իրականության հակասությունից «Գիշերային ամբողջ հիվանդ , խելագար …. » ստ. մեջ ևս բանաստեղծը երազում է արևի մասին: Արևը անաղարտ, մաքուր ներդաշնակ կյանքի մարմնացումն է: Տենչում է արևի ոսկին, նրա խնդուն հրաշքը, փորձում է իմաստանալ արևավար արևանման խոսքով , որը ի դեպ, նրա առաքելություններ էր, բայց «շուրջը գունատ էր , տկար»: Բանաստեղծը մնում է չհասկացված բայց անկար: Գորշ ու տաղտկալի օրերին բովում թրծվում է նրա բանաստեղծական աշխարը: ԵՎ նա դառնում է իր ժողովրդի հույզերի անզուրական երգիչը: